Category Archives: Հորինուկ

Ծուռ գդալը

Կար ֊չկար, մի աղջիկ կար, նա շատ էր սիրում քաղցրավենիք և բրինձն էր համարում որպես մաստակ։ Մի օր նրա փոքր եղբայրը վերցրեց իրենց ամենահին գդալը և ծռեց, պարզվում է, որ եթե ծուռ գդալով հաց ուտես, ուտելիքը կաղիանա։ Բայց եղբորն շատ դուր եկավ գդալ ծռելը, ու հենց մայրիկը և հայրիկը քնած էին, եղբայրը ծռեց բոլոր գդալները և գնաց մուլտֆիլմ նայելու։ Մի քիչ հետո քույրը եկավ դպրոցից և տեսավ, որ բոլոր գդալները գետնին ընկած ծռված են։Մայրիկը հենց որ զարթնեց և պատրաստեց համեղ բրինձ և մեջը դրեց այդ ծուռ գդալները, աղջիկը մի գդալ կերավ և ասաց.

  • Մայրիկ իմ բրինձը աղի է շատ։
  • Ով է ասում, _ զարմանքով հարցնում է մայրիկը,_ ես այնտեղ աղ չեմ լցրել։ Մայրիկը փորձեց բրիձը և վազելով գնաց ջուր խմելու։ ԵՎ նրանք անվերջ կերան աղի ուտելիքներ ծուռ գդալների պատճառով։

Աշնանային երաժշտական երազը

Լինում է, չի լինում մի երաժշտասեր աղջիկ է լինում։ Նրա անունը Մարի է, նա ութ տարեկան է։ Նա համարյա ամեն օր նստում է դաշնամուրի առջև և սկսում նվագել։

Մի երկուշաբթի նա պատրաստվում էր գնալ համերգ տալու Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Նա պատրաստվում էր նվագել աշնանային մի Տարանտելա՝ ֆորշլագներով։ Նա այնպե՞ս լավ նվագեց, որ նրա մայրիկը և հայրիկը՝ Մարիամը և Սամվելը որոշեցին նրան նրա հորաքույրի հետ հրավիրեին Տիգրան Համասյանի համերգին։ Մարին շա՜տ է սիրում Ջազ լսել դրա համար էլ նրան տարել էին Օպերայում ջազ լսելու։

Նրա մորաքույր Մարթան գրեթե ամեն ամիս գալիս է սպաս պատրաստելու։ Մարին շա՜տ է սիրում սպաս ուտել, նամանավանդ Մարթա մորաքույրի պատրաստածը, բայց Մարին միշտ աշնանն է սիրում սպաս ուտել, և այդ ժամանակ նա մեկ-մեկ ուտելով կամ էլ խմելով դաշնամուր է նվագում, ոնց որ հիմա։

Կախարդված դպրոցը

(Մարիի, Զառաի և Արփիի արկածները)
Մի ամգամ, ես, Զառան և Արփին միանման երազ տեսանք և արթնանալիս մտածեցինք, որ մենք այդ տեղից թռչելով ընկանք մեր սեփական անկողնու մեջ։ Եվ մենք չնկատեցինք, որ միաժամանակ ենք զարթնել, նույն երազներով։ Մենք գնացինք դպրոց և դպրոցում քայլելիս հասանք միջանցք և հանկարծ նկատեցի, որ Զառան և Արփին կանգնեցին և նայեցին իրար, իսկ երբ որ ես արդեն հասա աստիճաններին և նույն պես կանգնեցի, նայեցի նրանց և ասացի․

Continue reading Կախարդված դպրոցը

Եթե Մյունխհաուզենը ես լինեի

Սկսեցի մտածել։ Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին
հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ հանդիպեցի մի մարդ, որը ելարան
էր պատրաստում նա ելարանը պատրաստելու համար ծառերը կտրում էր և ամրացնում իրար, որ
ելարան պատրաստեր ես մոտեցա նրան և ասացի․
– Իսկ դուք կարո՞ղ էք ինձ համար մի երկար ելարան պատրաստել, որը հասնում է դեպի լուսին։
– Բայց այդպիսի բան գոյություն չունի, եթե ուզում կարո՞ղ եք ինձ օգնել, որ պատրաստեմ։
– Իսկ դուք միայնակ դա չե՞ք կարող պատրաստել։
– Եթե դուք չեք ուզում օգնել ուրեմն ավելի լավ կլինի ես ձեր համա ելարան չպատրաստեմ։
– Լավ, ուրեմն ես կգնամ։
Այդպես էլ նա ալարեց օգնել ելարան պատրաստել դրա համար էլ գնաց։
ԵՎ նա որոշեց մնալ առանց կացին։

Հայր Բոնամիի հեքիաթը

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն

էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը

որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր,

սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի:

Continue reading Հայր Բոնամիի հեքիաթը

Իմ օրը իմ աչքերով

Մարի Մանուկյան

Այսօր ես արթնացա՝ հագնվեցի, նախաճաշեցի, հավաքեցի դասասեղանս, իսկ հիմա
դասերս եմ անում։ Հետո ես դաշնամուր նվագեցի, գնացի մայրիկիս հետ խանութ, մեր տուն եկան
հյուրեր, և մի քիչ հետո տեսա, որ բակում ձյուն է գալիս և այն շա՜տ խոշոր փաթիլներ ուներ։
Հյուրերը մի քանի ժամ մնացին, և գնացին։ Մի քանի րոպեից ես և հայրիկիս հետ խաղացինք թելերով խաղ և գնացինք քնելու։


Հեքիաթը գայլի անունից

Մի անխելք մարդ կար, նա որոշեց գնալ Աստծու մոտ։ Հետո ճանապարհին տեսավ
մի սիրուն աղջկա և մի չոր ծառ, նրանք ասեցին իրենց ապսպրանքը և անխելք
աղքատը այդ ամենը ասաց Աստծուն, և հետ գնալուց տեսավ այդ նույն մարդկանց
և հետո հանդիպեց ինձ և ես ասացի․
– Ինչ ասաց ինձ համար Աստվածը։
– Նա ասաց, որ դու պետք ես գտնել մի անխելք մարդ և ուտես կշտանաս։
– Բայց քեզանից բացի ոչ մի անխելք մարդ չեմ տեսնում ես,-ասացի ես, և այդպես կերա անխելք աղքատին։

Չարի վերջի նոր ավարտը

Լինում է մի սար, Էն սարում մի ծառ, Էն ծառում փըչակ, Փըչակում մի բուն,

Բընում երեք ձագ, Ու վըրեն Կըկուն։ — Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ, Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր, Թըռչե՜ք, գընաք, Ուրախանաք… Երգում էր մարիկ Կըկուն. Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ. — Էս սարը իմն է, Էս ծառը իմն է, Ծառում փըչակ կա, Փըչակում՝ մի բուն, Էս ո՞վ է եկել Տիրացել թաքուն։ Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։ — Երեք հատ ձագ, աղա Աղվես։ — Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։ Ու չե՞ս ասել, դու, անամոթ, Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։

Ձըգի շուտով մի հատը ցած, Թե չէ՝ կացինս հըրեն սըրած, Գընամ բերեմ, Ծառը կըտրեմ… — Վա՜յ, չըկտրես,

Աստված սիրես, Էս մինն ահա Տար քեզ ծառա, Միայն թե էդպես Մի ջընջիլ մեզ

Բընով–տեղով, Ամբողջ ցեղով։ Խնդրեց մարիկ Կըկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։ Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։ — Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,

Իմ լավ կուկու. Ո՞ր սև սարում, Ո՞ր անտառում, Ո՞ր թըփի տակ Կորար մենակ…

Վայ–վա՜յ, դու–դո՜ւ, Իմ խեղճ կուկու… Լաց էր լինում մարիկ Կըկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։ — Էս սարը իմն է,

Էս ծառը իմն է, Ծառում փըչակ կա,

Փըչակում՝ մի բուն, Էս ո՞վ է եկել Տիրացել թաքուն։

Ախ դու Կըկու, հիմար Կըկու, Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու: — Երկու հատ ձագ, աղա Աղվես: — Երկու հատ ձագ ցույց կըտամ քեզ: Ա՛խ, չարամիտ դու ավազակ,

Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ. Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով Լըցնես ամբողջ կըկուներո՞վ… Ձըգի շուտով մի հատը ցած, Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,

Գընամ բերեմ, Ծառը կըտրեմ… — Վա՜յ, չըկտրես, Աստված սիրես, Էս էլ առ տար,

Ու թող դադար՝ Վերջինը գեթ Մընա ինձ հետ… Աղաչեց մարիկ Կըկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև: Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:

— Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ, Ընչի՞ համար Եկա ես սար, Բուն շինեցի, Ձագ հանեցի…

Աղվեսն եկավ, Տարավ, կերավ, Երկու, երկու, Կուկու… կուկու… Լաց էր լինում մարիկ Կըկուն:

Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում էն կողմերով: Լսեց Կըկվի լացի ձայնը: — Էդպես տխուր ու զարհուրիկ Ի՞նչ ես լալիս, Կըկու քուրիկ: — Ինչպես չըլամ, ա՛ սանամեր.

Աղվեսն եկավ էն սըրտամեռ, Գըլխիս էսպես փորձանք բերավ, Ձագուկներըս տարավ, կերավ: — Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու, Ինչպես իզուր խաբվել ես դու

Սուտ խոսքերից չար Աղվեսի: Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի: Ո՞վ է տըվել էն լըրբին սար. Սարն ամենքիս է հավասար… Ո՞վ կըթողնի վեր կենա նա

Ամբողջ սարին գա տիրանա, Անունը տա սըրած կացնի, Սրան-նրան սուտ վախեցնի, Ու մինն էսօր, մյուսը—երեկ, Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…

Սև գրողի էն տարածին Ո՞վ է տըվել սըրած կացին: Մին էլ որ գա ու սպառնա, Մի՛ վախենա, քըշի գնա: Էսպես ասավ Ագռավն ու թըռավ գընաց: Ահա կրկին

Աղվեսն եկավ: — Էս սարը իմն է, Էս ծառը իմն է… Հազիվ էր ասել, Կըկուն բնից գլուխը հանեց՝ — Սուտ ես ասում, դու խաբեբա,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ: Ո՞վ է տվել էստեղ քեզ սար, Սարն ամենքիս է հավասար: Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել, Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,

Ձագուկներըս տըվել եմ քեզ… Կորի՛, գընա, դու չար Աղվես, Հերիք ինչքան սուտ ես ասել. Հիմի գիտեմ, չեմ վախում էլ. Կացին չունես ծառը կըտրես:

— Ո՞վ ասավ քեզ: — Ագռավն ասավ: — Ագռա՞վը, լա՜վ: Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց, հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր

ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի: Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց: — Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜, Աղվես աղա…

— Ա՛յ դու կռավան չարալեզու, Ո՜նց թե Կըկվին ասել ես դու, Թե ես կացին չունեմ սըրած… Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց… — Վա՜յ, քեզ մեղա,

Աղվես աղա, Ես եմ ասել, չեմ ուրանամ, Ինձ քըրքըրի, ինձ կեր հում-հում, Տո՛ւր ինչ պատիժ սիրտըդ կուզի, Բայց մի վերջին խոսքըս լըսի:

Ես էն սարում, հենց դեմ ու դեմ, Էնպես մի թանկ պահուստ ունեմ, Որ չես գըտնի դու քո օրում

Ոչ մի թառում կամ անտառում: Ընչի՞ համար էն ահագին

Գանձը կորչի հողի տակին: Արի գընանք, հանեմ տամ քեզ, Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս… Թե չըլինի ու սուտ դուրս գամ, Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…

— Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կըլինի, շատ լավ, թե չի լինի, էլի քեզ կուտեմ: Գնացին: Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ,

դուրս բերավ ուղիղ էն թփի վրա: — Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը: Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը խեղդվելով սկսավ խռխռալ.

— Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս… Շունն իր սուր եղունգներով կտրեց նրա փորը և զգուշությամբ փոքրիկ կկուներին հանեց և տվեց ագռավին, որ տանի նրանց մայրիկի մոտ։ Նա վերադարձավ այդ նույն տեղը և ասաց
-Զգույշ Աղվես։
– Փորձանքի մեջ Ընկնեմ էսպե՜ս ա՜խ, անիրա՜վ դու սև ագռավ…

— Ինչքան էլ որ լինիս զգույշ, Չարի համար թե վաղ, թե ուշ, Էդ է պահված, Աղվես աղա, Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Պատասխանեց Ագռավն ու թռավ: