Աշնանային երաժշտական երազը

Լինում է, չի լինում մի երաժշտասեր աղջիկ է լինում։ Նրա անունը Մարի է, նա ութ տարեկան է։ Նա համարյա ամեն օր նստում է դաշնամուրի առջև և սկսում նվագել։

Մի երկուշաբթի նա պատրաստվում էր գնալ համերգ տալու Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Նա պատրաստվում էր նվագել աշնանային մի Տարանտելա՝ ֆորշլագներով։ Նա այնպե՞ս լավ նվագեց, որ նրա մայրիկը և հայրիկը՝ Մարիամը և Սամվելը որոշեցին նրան նրա հորաքույրի հետ հրավիրեին Տիգրան Համասյանի համերգին։ Մարին շա՜տ է սիրում Ջազ լսել դրա համար էլ նրան տարել էին Օպերայում ջազ լսելու։

Նրա մորաքույր Մարթան գրեթե ամեն ամիս գալիս է սպաս պատրաստելու։ Մարին շա՜տ է սիրում սպաս ուտել, նամանավանդ Մարթա մորաքույրի պատրաստածը, բայց Մարին միշտ աշնանն է սիրում սպաս ուտել, և այդ ժամանակ նա մեկ-մեկ ուտելով կամ էլ խմելով դաշնամուր է նվագում, ոնց որ հիմա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *