All posts by Մարի Մանուկյան

Ծուռ գդալը

Կար ֊չկար, մի աղջիկ կար, նա շատ էր սիրում քաղցրավենիք և բրինձն էր համարում որպես մաստակ։ Մի օր նրա փոքր եղբայրը վերցրեց իրենց ամենահին գդալը և ծռեց, պարզվում է, որ եթե ծուռ գդալով հաց ուտես, ուտելիքը կաղիանա։ Բայց եղբորն շատ դուր եկավ գդալ ծռելը, ու հենց մայրիկը և հայրիկը քնած էին, եղբայրը ծռեց բոլոր գդալները և գնաց մուլտֆիլմ նայելու։ Մի քիչ հետո քույրը եկավ դպրոցից և տեսավ, որ բոլոր գդալները գետնին ընկած ծռված են։Մայրիկը հենց որ զարթնեց և պատրաստեց համեղ բրինձ և մեջը դրեց այդ ծուռ գդալները, աղջիկը մի գդալ կերավ և ասաց.

  • Մայրիկ իմ բրինձը աղի է շատ։
  • Ով է ասում, _ զարմանքով հարցնում է մայրիկը,_ ես այնտեղ աղ չեմ լցրել։ Մայրիկը փորձեց բրիձը և վազելով գնաց ջուր խմելու։ ԵՎ նրանք անվերջ կերան աղի ուտելիքներ ծուռ գդալների պատճառով։

Աքլորի հրավերը /Ղազարոս Աղայան

Աքլորը հարևանի հավին հրավիրում է կուտի. ասում է.

-Հավիկ-մարիկ, արի կուտ տամ, կե՛ր:
Հավը չի ընդունում աքլորի հրավերը:
-Կուտ ունենաս, քո հավերին կտաս,- ասում է ու կչկչում:
-Լավ, — ասում է աքլորը: — Դու հիմա կտեսնես, ինչքան կուտ ունեմ ես: — Էս ասում է ու կանչում իր հավերին.
Կու–կու–րի-կուտ… Կո՜ւտ, կո՜ւտ, կո՜ւտ…
Կուտի անունը որ լսում են հավերը, հավաքվում են շուտ և ուտում կուտ, իսկ հարևանի հավին դուրս են անում. նրան կուտ չեն տալիս:

Հարցեր և առաջադրանքներ։

  1. Ինչ ուներ աքլորը։
  2. Հավը ում էր հրավիրում կուտի։
  3. Նրանք ինչի անունն են լսում և հավաքվում։
  4. Գրիր Նշված բառերի հականիշները։

Կանոնավոր և անկանոն կոտորակներ/ մաս 3.

Այն կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից  անվանում  ենք կանոնավոր  կոտորակ։

Օրինակ՝   կոտորակը կանոնվոր է, քանի որ 5<8։

Այն կոտորակը, որի  համարիչը մեծ է հայտարարից  կամ հավասար է նրան  անվանում ենք անկանոն  կոտորակ։

Օրինակներ՝

  կոտորակը անկանոնէ, քանի որ 7>5

 կոտորակը անկանոնէ, քանի որ 7=7:

Դասարանական և տնային առաջադրանքներ՝

  1. Իրարից   առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները․
  1. Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս
  • կանոնավոր կոտորակ122, 17, 105, 135
  • Անկանոն  կոտորակ48, 137, 395, 207
  1. Համեմատեք․

>

 >

 < 

1 < 

1 <  

  1. Արտահայտիր նշված միավորներով՝

Խնդիր 5․

Ջրավազանում կար 3600 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 3/4 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

 Խնդիր 6․

Ուղղանկյան երկարությունը 40 սմ է, իսկ լայնությունը կազմում է նրա 2/5-րդ մասը։ Գտիր ուղղանկյան  պարագիծը:

Խնդիր 7․

Ամբողջ ճանապարհի -րդ մասը անցնելուց հետո  ո՞ր մասը կմնա անցնելու։