Հայր Բոնամիի հեքիաթը

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն

էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը

որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր,

սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի:

Էս շներից մեկը սատկած է

լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ:

Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է

դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն

տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

– Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք

այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են

շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք

գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ

մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

– Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:

– Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

– Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ

կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը

բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ

զվարճալի էր:

Հարցեր և առաջադրանքներ

1. Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ

բացատրի՛ր:
Տապակել-խորովել

2. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:
Հայր Բոնամիի հեքիաթը երկու որսորդների, և Մորուքավոր պարոնի
մասին է լինում։ Որոնք ուզում էին նապաստակ տապակել ծակ կաթսայի մեջ, և ուտել։

3. Նշված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր ուրիշ բառերով ու

արտահայտություններով:

Որսորդները զարմացած կանգնել էին պալատի մոտ:

Հայր Բոնամին մի ուրախ պատմություն գիտեր:

Նրանք ծեծցին սուզված պալատի դուռը:

4. Հայր Բոնամիին կարո՞ղ ես նկարագրել:
Նա շատ զվարճալի էր, հետաքրքրասեր, և նա ծիծաղելի հեքիաթներ էր գրում։

5. Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը:
Ինձ համար նա այդ հեքիաթը, որ լսի կհավատա։

6. Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում մի որսորդներ են լինում։ Մի անգամ որսորդները գնացին անտառ, որ ինչ որ մի
կենդանի գտնեն, և սպանեն, բայց անտառում շա՜տ ծառեր կաին, և նրանք մտածում էին, որ դժվար կարող են
այդ ծառերի մեջ կենդանի սպանել։ Հետո քայլելուց մի ազատ ճանապարհ գտան, և սկսեցին այդ արահետով
քայլել, նրանք արդեն այնքան շատ էին քայլում, որ արդեն ճանապարհը դարձավ խո՜րը փոս, իսկ փոսի հեռվում ինչ որ ձոր։ Երկու վորսորդները նայեցին, և տեսան ձորում կանգնածմի գայլ, գայլը պտտված էր դեպի
ա՜յն սարերը, երևի սարերը հավանել էր և դրանց որոշեց երկա՜ր դիտել։ Որսորդներից մեկը ասաց․
– Նայի՜, արի այնտեղի գայլին սպանենք, և կամուրջով գնանք, վերցնենք գայլին, շպրտենք մինև մյուս ձորը,
շա՜տ արագ վազենք կամուրջով էլի նույն տեղը, վերցնենք գայլին, և գնանք նույն ճանապարհով տուն։
– Համաձայն եմ, բայց պետք է այնպես արագ գնանք կամուրջով, որ չքանդվի, և մենք
չնկնենք ձոր, իսկ գայլին այդ ձորում թողնենք։
Նրանք ամեն ինչ արեցին և գնացին տուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *