Category Archives: Ընթերցարան

Կես ձին

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունխաուզենի արկածները» գրքից)

Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա և թշնամու վրա հարձակվելիս

ամենից առաջ ես էի գնում:

Մի անգամ տաճիկների հետ կատաղի կռիվ ունենալուց հետո, մենք գրավեցինք թշնամու

բերդը: Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քաշելով բոլոր տաճիկներին, փրփրած ձիս

քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու: Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում իր

ծարավը հագեցնել: Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում: Սա ի՞նչ

հրաշք է: Ես ապշեցի: Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի:

Ես նայեցի և զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ:

Continue reading Կես ձին

Նապաստակ

(տեղեկատվական)

Նապաստակները նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիքի

ներկայացուցիչներ են։ Հայտնի է նապաստակների մոտ 50 տեսակ: Տարածված են բոլոր

գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր։

Մարմնի երկարությունը 50-60 սմ է, կենդանի զանգվածը՝ 4-7 կգ։ Ականջները երկար են,

պոչը`կարճ։ Հետին վերջավորությունները երկար են աոջևիններից։ Արագավազ է։

Continue reading Նապաստակ

Համբարձման առավոտը

Հ. Թումանյան

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Continue reading Համբարձման առավոտը

Համբարցման ծեսի մասին տեղեկություններ

Համբարձում, նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։
Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է
 Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո 
Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։

Ութոտնուկ նապաստակը

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

– Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։

Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։

Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի  կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։

Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։

Continue reading Ութոտնուկ նապաստակը

Փոթորիկ

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունհաուզենի արկածները» գրքից)

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ

ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով,

և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի

ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Continue reading Փոթորիկ

Արտասովոր եղջերուն

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունհաուզենի արկածները» գրքից)

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Continue reading Արտասովոր եղջերուն

Մեղուների հովիվը և արջերը

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի

ընկա։

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։

Սև օրեր սկսվեցին ինձ համար։

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ

նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի

բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։

Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են

հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։

Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի

չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ

ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր և առաջադրանքներ

3. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Այնուամենայնիվ-ամեն դեպքում
Գերի-ստրուկ
սուլթան- թագավոր
համրել-հաշվել
ելարան-աստիճան

4. Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:
Ինձ համարայդ պատմության մեջ զվարճալի հատված չկա։

5. Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։

Սև օրեր սկսվեցին ինձ համար։

6. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:

Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծախել, տեղավորել, վախեցնել, փախնել:

7. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Ելարան – աստիճան

Ծիծաղ – քրքջոց

Ագահ – շատակեր

Հզոր – ուժեղ

Սարսափելի – վախենալու

8. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։
Մի անգամ կռվի ժամանակ գերի ընկա։

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:
Կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել։

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:
Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները։

9. Գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ ման գալ -զբոսնել

Պար գալ – պարել

Խաղ անել – խաղալ

Բաց անել – բացել

Կռիվ տալ – կռվել

Վախ զգալ – վախենալ

Վազ տալ –վազել

Հունձ անել –հնձել

10. Շարունակի՛ր:

Սկսեցի մտածել։ Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին

հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ…….

Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:
Մոտիկ վազեց սիրուն վարդին։ Սիրուն վարդին կարմիր վարդին կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասավ․ – Քեզ կպոկեմ, ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ․ Տե՜ս կծակեմ, որ չմոռնաս փշոտ վարդին։
փշոտ վարդին կարմիր վարդին կարմիր վարդը դաշտի միջին։
Ու անհամբեր տղան պոկեց, պոկեց վարդը դաշտի միջին․
Փուշը նրա ձեռքը ծակեց, բայց էլ չօգնեց քնքուշ վարդին։
փշոտ վարդին կարմիր վարդին կարմիր վարդը դաշտի միջին։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. Սիրուն վարդ

բ. Կարմիր վարդ

գ. Փշոտ վարդ

դ. Քնքուշ վարդ

3. Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին:

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:
Ես կնտրեմ կարմիրը, որովհետև այս բանաստեղծության վարդը կարմիր է։

5. Պատասխանի՛ր.

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:
Որովհետև վարդը ծաղիկների թագուհին է։

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:
Որ վարդերին պաշտպանեն։

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

– Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է

թռել լուսին, ինչպես է ապրել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ

կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.

– Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Continue reading Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը