Monthly Archives: April 2024

Ծառի պիդջակը

Գարնան մի օր կանաչ ծառ աճեց, նա բացեց աչքերը և դուրս հանեց նրա ոտքերը և ձեռքերը։ Մի ամիս անցավ և նրա վրա գեղեցիկ և ճերմակ ծաղիկներ ծաղկեցին, առաջին անգան հենց նա տեսավ այդ ծաղիկները, նրան շատ հետաքրքիր էր թե ինչո՞ւ են ծառերի վրա այդպիսի ծաղիկներ ծաղկում։ Մի օր նա գնաց և հարցրեց փոքրիկ ծիրանենու մայրիկին.

֊Տիկին ծւրանենի իսկ ինչո՞ւ են նրանք ծաղկել մեր վրա։

֊Այդ ծաղիկները քո եղանակային պիդջակն է։

֊Իսկ պիդջակը ի՞նչ է։

֊ Պիդջակ ծառերի վրա է աճում որ հետո գեղեցիկ և համեղ բերք աճի մարդկանց համար։

֊ Այո, ես հասկացա, շնորհակալություն տիկին ծիրանենի։

Եկավ աշունը ծառի տերևները պոկվեցին և ծառին նորից հետաքրքիր էր թե ինչո՞ւ են նրա տերևները թափվում նրա վրաից։

Այս անգամ նա գնաց խնձորենի պապիկի մոտ և հարցրեց այն ինչ նրան հետաքրքիր էր։

Պապիկը պատասխանեց.

֊ Նրանք թափվում են որովհետև չորացել են և քո պիդջակը կեղտոտվել է և ընկել։

֊ Պապիկ ես հասկացա, իսկ եթե գա ձմեռը ես կունենամ սպիտակ պիդջակ։

ԵՎ վերջը ծառը հասկացավ թե ինչ է եղանակի պիդջակը։

Ծուռ գդալը

Կար ֊չկար, մի աղջիկ կար, նա շատ էր սիրում քաղցրավենիք և բրինձն էր համարում որպես մաստակ։ Մի օր նրա փոքր եղբայրը վերցրեց իրենց ամենահին գդալը և ծռեց, պարզվում է, որ եթե ծուռ գդալով հաց ուտես, ուտելիքը կաղիանա։ Բայց եղբորն շատ դուր եկավ գդալ ծռելը, ու հենց մայրիկը և հայրիկը քնած էին, եղբայրը ծռեց բոլոր գդալները և գնաց մուլտֆիլմ նայելու։ Մի քիչ հետո քույրը եկավ դպրոցից և տեսավ, որ բոլոր գդալները գետնին ընկած ծռված են։Մայրիկը հենց որ զարթնեց և պատրաստեց համեղ բրինձ և մեջը դրեց այդ ծուռ գդալները, աղջիկը մի գդալ կերավ և ասաց.

  • Մայրիկ իմ բրինձը աղի է շատ։
  • Ով է ասում, _ զարմանքով հարցնում է մայրիկը,_ ես այնտեղ աղ չեմ լցրել։ Մայրիկը փորձեց բրիձը և վազելով գնաց ջուր խմելու։ ԵՎ նրանք անվերջ կերան աղի ուտելիքներ ծուռ գդալների պատճառով։