Կախարդված դպրոցը

(Մարիի, Զառաի և Արփիի արկածները)
Մի ամգամ, ես, Զառան և Արփին միանման երազ տեսանք և արթնանալիս մտածեցինք, որ մենք այդ տեղից թռչելով ընկանք մեր սեփական անկողնու մեջ։ Եվ մենք չնկատեցինք, որ միաժամանակ ենք զարթնել, նույն երազներով։ Մենք գնացինք դպրոց և դպրոցում քայլելիս հասանք միջանցք և հանկարծ նկատեցի, որ Զառան և Արփին կանգնեցին և նայեցին իրար, իսկ երբ որ ես արդեն հասա աստիճաններին և նույն պես կանգնեցի, նայեցի նրանց և ասացի․


– Ինչո՞ւ եք կանգնել,- ասացի ես։
– Մենք մտածում ենք, որ այս դպրոցը կախարդված է,- ասում է Զառան։
– Ի՞նչ ես խոսում,-ասացի ես։
– Դե լավ հիմա կտեսնենք,-ասաց Զառան։
    Երբ ես ոտքս առաջ դրեցի, բարձր կտոց լսվեց, իսկ Զառան և Արփին հանգիստ առաջ գնացին ու մի երկու անգամ էլ կտոց լսվեց, բայց   աղջիկները մտածեցին, որ դա ընդամենը իրենց ոտքերի կտոցն է։ Երբ նրանք մտան դասարան և տեսան, որ իրենց ընկերները չարացել էին, մենք որոշեցինք դպրոցից փախչել ։ Մենք այնպիսի արագությամբ էինք վազում, որ ոչ ոք չեր կարողանում մեզ բռնել։ Մենք արդեն հասել էինք դպրոցի գլխավոր մուտքի մոտ և տեսանք, որ դպրոցն էլ էր կատաղել։
– Երեխեք կարո՞ղ է այդ կտոցը մեր ոտքերի կտոցը չեր,- ասացի ես։
– Կարող է պետք է նորից այդ տեղ ոտքով կպնել, որ մեր դպրոցը լինի նախկին դպրոցի պես, ճիշտ եմ ասում չե՞,- ասաց Արփին։
– Ճիշտ ես ասում արի այդպես էլ անենք,-ասացի ես։
Ես վազելով համարյա կպնում էի այդ կետին, սակայն ընկեր Քնարիկը ինձ բռնեց։ Հետո Զառան էր վազելով ուզում կպնել այդ կետին, իսկ այդ անգամ Զառային ընկեր Աննան բռնեց, և արդեն Արփին պետք էր կպնել նա արագ-արագ վազեց և ընկեր Մարին բռնեց, բայց Արփին չհանձնվեց և մի կերպ հասավ այդ կետին, և մեր դպրոցը դարձավ նախկին դպրոցի պես դպրոց։


Տարբերակ 1-ին
Արփին չհասավ այդ կետին։

Տարբերակ 2-րդ
Աղջիկները ոչ թե դրսից գնացին այդ կետ այլ
ուղիղ իրենց կանգնած տեղից գնացին այդ կետ։

Տարբերակ 3-րդ
Երբ Արփին կետին հասավ ոչինչ չփոխվեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *