Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:
Մոտիկ վազեց սիրուն վարդին։ Սիրուն վարդին կարմիր վարդին կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասավ․ – Քեզ կպոկեմ, ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ․ Տե՜ս կծակեմ, որ չմոռնաս փշոտ վարդին։
փշոտ վարդին կարմիր վարդին կարմիր վարդը դաշտի միջին։
Ու անհամբեր տղան պոկեց, պոկեց վարդը դաշտի միջին․
Փուշը նրա ձեռքը ծակեց, բայց էլ չօգնեց քնքուշ վարդին։
փշոտ վարդին կարմիր վարդին կարմիր վարդը դաշտի միջին։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. Սիրուն վարդ

բ. Կարմիր վարդ

գ. Փշոտ վարդ

դ. Քնքուշ վարդ

3. Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին:

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:
Ես կնտրեմ կարմիրը, որովհետև այս բանաստեղծության վարդը կարմիր է։

5. Պատասխանի՛ր.

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:
Որովհետև վարդը ծաղիկների թագուհին է։

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:
Որ վարդերին պաշտպանեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *