Կես ձին

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունխաուզենի արկածները» գրքից)

Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա և թշնամու վրա հարձակվելիս

ամենից առաջ ես էի գնում:

Մի անգամ տաճիկների հետ կատաղի կռիվ ունենալուց հետո, մենք գրավեցինք թշնամու

բերդը: Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քաշելով բոլոր տաճիկներին, փրփրած ձիս

քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու: Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում իր

ծարավը հագեցնել: Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում: Սա ի՞նչ

հրաշք է: Ես ապշեցի: Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի:

Ես նայեցի և զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ:

Բանից դուրս եկավ, որ ձիուս հետևի մասը կտրված է և ջուրը, որ խմում էր, ազատ

կերպով ետևից թափվում է՝ փորումը չի մնում: Այդ պատճառով ետևիս մի մեծ լիճ էր

գոյացել:

Ես ապշեցի: Ինչ տարօրինակ բան է:

Բայց այդ ժամանակ զինվորներիցս մեկը մոտեցավ ինձ և հանելուկը պարզեց:

Երբ ես հետևելիս եմ եղել թշնամիներին և բերդն եմ մտել, տաճիկները հենց այդ

վայրկյանին բերդի դուռը փակել են և ձիուս կեսը կտրել: Կարծես կես են արել: Ետևի

մասը միաժամանակ մնացել է դարպասի մոտ, աքացիներով ցրել տաճիկներին, հետո

վազել մոտիկ դաշտը:

-Նա այնտեղ արածում է, – հայտնեց զինվորս:

-Արածում է: Չի կարող պատահել:

-Ինքներդ տեսեք:

Ես, ձիուս առաջին կեսի վրա նստած, սլացա դեպի դաշտը: Այնտեղ ես իսկապես տեսա

ձիուս երկրորդ մասը: Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր:

Ուղարկեցի զինվորական բժշկի ետևից և նա, երկար չմտածելով, դափնու բարակ

ճյուղերով ձիուս կեսերը կարեց իրար, որովհետև թել չուներ:

Ձիուս կեսերը կպան իրար, իսկ դափնու ճյուղերը նրա մարմնի մեջ արմատներ

արձակեցին և մի ամսից հետո թամքի վրա դափնու ճյուղերից մի լավ տաղավար ունեցա:

Այդ տաղավարի մեջ նստած, ես շատ զարմանալի քաջագործություններ կատարեցի:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Տաճիկներ- ազգ
Բերդ- ամրոց
հագեցնել- կշտանալ
գոյացել- առաջանալ

2. Ձիու անունից համառոտ պատմի՛ր «Կես ձին»:
Մի օր ծարավ էի, վազում էի գետը, որ ջուր խմեի, հանկարծ դարպասը փակվեց ինձ վրա։ Երբ գետից ջուր էի խմում, հասկացա, որ չեմ հագենում։ Պտտվեցի և տեսա, որ կեսս մնացել է դարպասի մյուս կողմում։ Վազեցի դարպասի մոտ, և այնտեղ մյուս կեսս կպցրեցին ինձ։

3. Ձիերի մասին 5-10 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ,

սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

Ձիերն այն քիչ կենդանիներից են, որ կարողանում են
անկեղծ ընկերություն անել: Ձիուն առաջին անգամ ընտելացրել են Արեւելքում, Ք.Ա. 5-րդ հազարամյակում, մինչ այդ նրանց որսում էին մորթու եւ մսի համար: Ձին սրբազան կենդանի է 23 ժողովուրդների համար: Նրա նկատմամբ առանձնակի վերաբերմունք կա Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում:  Ձիերի մոտ զարգացած են բոլոր հինգ զգայարանները՝ տեսողության, լսողության, հոտառության, համի եւ շոշափելիքի: Ձիերի աչքերն ավելի մեծ են, քան կենդանիների մեծ մասի մոտ, դրանք կարող են շրջվել իրարից անկախ: Ձիու տեսադաշտը գրեթե ամբողջական շրջան է, նա կարող է առանց գլուխը թեքելու տեսնել, թե ինչ է կատարվում իր թիկունքում, բացի այդ լավ են տեսնում մթության մեջ: Նրանք, ինչպես եւ մարդիկ աշխարհը գունավոր են տեսնում, բայց տարբերում են միայն երկու գույն՝ կարմիրն ու կապույտը: Գիտնականները պնդում են, որ ձիերի երազներն էլ գունավոր են:

4. Գտի՛ր բառեր, որոնցից կարող ես գործողություն ցույց տվող բառեր ստանալ.

օրինակ՝ նկար-նկարել, խոսք-խոսել…

Կռիվ-կռվել
Ջուր-ջրել
Ծարավ- ծարավել
Զարմանք- զարմանալ
Կես- կիսել

5. Նշված ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ համառոտ, համառոտները՝ ընդարձակ:
Ձայն լսեցի։
Նա արածում էր։
Ես ապշեցի՝ տեսնելով երկնքից աճող խոտը։
Ձին դաշտում արածում է։

6. Տրված բառակապակցություններն գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ կարուձև անող արհեստավոր-դերձակ

Ձիերի խումբ – երամակ

Որս անող մարդ – որսորդ

Բույսով կերակրվող – բուսակեր

Ձիու ձագ – մտրուկ, քուռակ

Հրաման տալ – հրամայել

Կենդանիներ բուժող մարդ – անասնաբույժ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *