Աքլորի հրավերը /Ղազարոս Աղայան

Աքլորը հարևանի հավին հրավիրում է կուտի. ասում է.

-Հավիկ-մարիկ, արի կուտ տամ, կե՛ր:
Հավը չի ընդունում աքլորի հրավերը:
-Կուտ ունենաս, քո հավերին կտաս,- ասում է ու կչկչում:
-Լավ, — ասում է աքլորը: — Դու հիմա կտեսնես, ինչքան կուտ ունեմ ես: — Էս ասում է ու կանչում իր հավերին.
Կու–կու–րի-կուտ… Կո՜ւտ, կո՜ւտ, կո՜ւտ…
Կուտի անունը որ լսում են հավերը, հավաքվում են շուտ և ուտում կուտ, իսկ հարևանի հավին դուրս են անում. նրան կուտ չեն տալիս:

Հարցեր և առաջադրանքներ։

  1. Ինչ ուներ աքլորը։
  2. Հավը ում էր հրավիրում կուտի։
  3. Նրանք ինչի անունն են լսում և հավաքվում։
  4. Գրիր Նշված բառերի հականիշները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *