Երևան քաղաքը

Երևան, Հայաստանի մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է երկրի վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ 2022 թվականի մարդահամարի տվյալների համաձայն։ Երևանը՝ որպես Էրեբունի ամիոց֊քաղաք, հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։ Վաղ միջնադարում քաղաքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում էր։

Ծառի պիդջակը

Գարնան մի օր կանաչ ծառ աճեց, նա բացեց աչքերը և դուրս հանեց նրա ոտքերը և ձեռքերը։ Մի ամիս անցավ և նրա վրա գեղեցիկ և ճերմակ ծաղիկներ ծաղկեցին, առաջին անգան հենց նա տեսավ այդ ծաղիկները, նրան շատ հետաքրքիր էր թե ինչո՞ւ են ծառերի վրա այդպիսի ծաղիկներ ծաղկում։ Մի օր նա գնաց և հարցրեց փոքրիկ ծիրանենու մայրիկին.

֊Տիկին ծւրանենի իսկ ինչո՞ւ են նրանք ծաղկել մեր վրա։

֊Այդ ծաղիկները քո եղանակային պիդջակն է։

֊Իսկ պիդջակը ի՞նչ է։

֊ Պիդջակ ծառերի վրա է աճում որ հետո գեղեցիկ և համեղ բերք աճի մարդկանց համար։

֊ Այո, ես հասկացա, շնորհակալություն տիկին ծիրանենի։

Եկավ աշունը ծառի տերևները պոկվեցին և ծառին նորից հետաքրքիր էր թե ինչո՞ւ են նրա տերևները թափվում նրա վրաից։

Այս անգամ նա գնաց խնձորենի պապիկի մոտ և հարցրեց այն ինչ նրան հետաքրքիր էր։

Պապիկը պատասխանեց.

֊ Նրանք թափվում են որովհետև չորացել են և քո պիդջակը կեղտոտվել է և ընկել։

֊ Պապիկ ես հասկացա, իսկ եթե գա ձմեռը ես կունենամ սպիտակ պիդջակ։

ԵՎ վերջը ծառը հասկացավ թե ինչ է եղանակի պիդջակը։