Բյուրականում

Մենք երեկ գնացինք Բյուրական, այնտեղ մենք՝ խաղեր խաղացինք, զատկական երգեր երգեցինք, և ձվակռիվ խաղացինք։ Զառան շա՜տ ուժեղ ձվեր էր բերել, և մենք մեր վարդագույն ձվերով բոլորին հաղթեցինք, իսկ երբ որ ինչ որ մեկին հաղթում ենք գոռում ենք․ « Ուռա՜»։
Բայց պարտվողները բարկանում էին, և ասում․ « Լավ կգնամ ուրիշի հետ կկռվեմ»։
Նա գնաց ուրիշի հետ կռվեց, բայց արդեն հաղթեց։

Մենք բոլորին հաղթեցինք էլ ոչ ոք չկար, որ նրա հետ կռվենք, և մենք որոշեցինք իրար հետ
կռվենք, և հենց կռվեցինք երկուսինս էլ կոտրվեց։ Հետո մենք տեսանք, որ Տարոնը մենակ էր խաղում որոշեցինք նրան միանալ որ նա մենակ չլինի։ Հիմա բացատրեմ խաղի կանոնները, տուփի մեջ քարտեր
կաին, իսկ քարտերի վրա նկարներ, նույն նկարից ընդամենը երկու հատ է, և պետք է նկարի զույքը գտնես, բայց եթե չգտար պետք է դնես տեղը։ Հետո ընկեր Մարին ասաց․ « Երեխաներ հիմա շրջան կազմեք, որ երգենք »։ Մենք երգեցինք տասնմեկ հատ երգ, մենք երգեցինք, և երգելեւց հետո մենք գնացինք խոնարհված եկեղեցի, և այնտեղ երգեցինք՝ սուրբ աստված, և հայր մերը։ հետո մի քիչ խաղացինք, և գնացինք տուն։
Ճանապարհը երկար էր, և հետաքրքիր։ Պատուհանից երևում էին՝ սարեր, ծառեր, և գեղեցիկ պատկերներ։

Բյուրականի Եկեղեցի

Մարի Մանուկյան Սամվելի

Բյուրական

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *