Ծառի պիդջակը

Գարնան մի օր կանաչ ծառ աճեց, նա բացեց աչքերը և դուրս հանեց նրա ոտքերը և ձեռքերը։ Մի ամիս անցավ և նրա վրա գեղեցիկ և ճերմակ ծաղիկներ ծաղկեցին, առաջին անգան հենց նա տեսավ այդ ծաղիկները, նրան շատ հետաքրքիր էր թե ինչո՞ւ են ծառերի վրա այդպիսի ծաղիկներ ծաղկում։ Մի օր նա գնաց և հարցրեց փոքրիկ ծիրանենու մայրիկին.

֊Տիկին ծւրանենի իսկ ինչո՞ւ են նրանք ծաղկել մեր վրա։

֊Այդ ծաղիկները քո եղանակային պիդջակն է։

֊Իսկ պիդջակը ի՞նչ է։

֊ Պիդջակ ծառերի վրա է աճում որ հետո գեղեցիկ և համեղ բերք աճի մարդկանց համար։

֊ Այո, ես հասկացա, շնորհակալություն տիկին ծիրանենի։

Եկավ աշունը ծառի տերևները պոկվեցին և ծառին նորից հետաքրքիր էր թե ինչո՞ւ են նրա տերևները թափվում նրա վրաից։

Այս անգամ նա գնաց խնձորենի պապիկի մոտ և հարցրեց այն ինչ նրան հետաքրքիր էր։

Պապիկը պատասխանեց.

֊ Նրանք թափվում են որովհետև չորացել են և քո պիդջակը կեղտոտվել է և ընկել։

֊ Պապիկ ես հասկացա, իսկ եթե գա ձմեռը ես կունենամ սպիտակ պիդջակ։

ԵՎ վերջը ծառը հասկացավ թե ինչ է եղանակի պիդջակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *