Կույրերի կարծիքը

Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով

Երեք-չորս հոգով

Կույրերը եկան

Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,

– Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։

Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝

– Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։

Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

– Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։

Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած

Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.

-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։

Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…

Ու աղմկելով ամեն մինը ջոկ,

Ինչպես որ եկել

Դեմ էին ընկել,

Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկին
Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Առակը համառոտ պատմի՛ր:
Այս առակը չորս կույրերի մասին էր։ Նրանք հանդիպել էին մի մե՜ծ փղի, և չեին կարողանում հասկանալ թե ինչու են հանդիպել։

2. Ի՞նչ է սովորեցում առակը:
Ամեն ինչ մեր պատկերացրածով ի և մեր մտածածով չի։

3. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:
Ես խորհուրդ կտայի նրանց փողոցում զբոսնելիս նրանց ընկերներից մեկի հետ զբոսնեն, ովքե կույր չեն։

4. Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

Եթե նրանք փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին, նրանք կշոշափեյին նրա վիզն ու գլուխը, և կմտածեյին որ դա դինոզավր է։

5. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք – երրորդ

Ութ – ութերորդ

Չորս –չորրորդ

Վեց –վեցերորդ

Յոթ –յոթերորդ

Մեկ –առաջին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *