Գայլն ու կատուն

Հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան

Գայլն անտառից
Փախավ գեղը.
— Նեղն եմ, նեղը,
Ասավ կատվին,
Ասլան բալա,
Քո հոր պատվին
Մի ճար արա:
Մի տես հլա,
Որսորդ ու շուն,
Թազի, թուլա
Միսս են կրծում,
Ինձ հալածում:
Ա՛յ կտրվի
Դրանց հոտը,
Մի մարդ ցույց տուր
Պահվեմ մոտը:
— Ա՛յ ցեղակից, — գոչեց կատուն,
Գնա մտիր Մարոյենց տուն.
Նա չափազանց բարի կին է:
— Ես էլ գիտեմ, որ անգին է,
Բայց որ նրա հորթն եմ կերել…
— Բկիդ կանգներ, լավ չես արել:
Ա՛յ Դավթի մոտ կուզե՞ս կանչեմ:
— Նրանցից էլ ես կամաչեմ,
Հենց ամառը
Կերա Դավթի փոքրիկ գառը…
— Ո՞ւմ ասեմ էլ…
Հա, մեր Զաքին:
— Էս գարնանն էլ
Նրա մաքին…
— Ո՞վ մնաց էլ,
Հա՜, երեցը:
— Էս աշնանն էլ
Նրա էծը…
— Ա՛յ, դու ուտես
Չոռի մեծը:
Քանի՞սն եղավ
Հի՜նգը… վե՜ցը…
Ա՛յ անամոթ,
Ի՞նչ երեսով
Դու գյուղ մտար,
Ի՞նչ է, ուրիշ
Տեղ չգտա՞ր:
Գյուղն հիմա՞ր է,
Որ թշնամուն
Պատսպարե:
Ով ինչ բրթի,
Էն կխրթի:

նեղն եմ — նեղության մեջ եմ
ասլան բալա— առյուծի ձագ
ճար — հնար, միջոց, օգնություն
թազի — շուն
թուլա — շան ձագ
երեց — ավագ քահանա, մեծավոր
պահվել — թաքնվել
չոռ — ցավ, հիվանդություն
խրթել — ուտել, խժռել
մաքի — ոչխար
պատսպարե — մնալու, ապրելու, թաքնվելու տեղ տա

Ի՞նչ է նշանակում.

նեղն եմ – նեղությշան մեջ եմ

միսս են կրծում- ինձ չարչարում են

կտրվի դրանց հոտը- անհետանա

ի՞նչ երեսով գյուղ մտար- չամաչեցի՞ր

Կարո՞ղ ես թվարկել գայլի կերած կենդանիներին:

Հորթ, փոքրիկ գառ, Էծ, մաքի։

_____________________________________________________________________

Այնպես պատմիր այս գայլի մասին, որ որևէ մեկը նրան տուն թողնի:

Այս գայլը մսակեր չե նա ուտում է միայն հնտկաձավար, խնձոր, խաղող և նույնիսկ մրգեր։

_____________________________________________________________________

Հիմա էլ հակառակն արա. այնպես պատմիր գայլի մասին, որ ոչ ոք նրան չընդունի:

Սիրելի գյուղի բնակիչներ խնդրում ենք ձեզ այս գայլին մի թողնեք գա
ձեր տուն նա մսակեր է կարողա էլ նա ձեզ էլ ուտի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *