Ամանորյա ասիկներ, բարեմաղթանքներ

Բարով եկար Նոր տարի,

Տուր մեզի ցորեն, գարի,

Մեր փեթակն ալուր կուզե,

Տանտիկինը յեղ կուզե,

Բուխարիկս մուխ կուզե,

Մեր օջախը փետ կուզե,

Այգուն, բաղջին պտուղ տուր,

Հիվանդություն թող չըլնի,

Ապրիք շատ ու շատ տարի:

***

Հինը գնաց, նորը կու գա,

Հինը ուրախ ճանապարհեք,

Նորի համար պատրաստեցեք

Դուռ, լուսամուտ բացեք,

Ինչ որ կամիք խնդրեցեք,

Թե կյանք, թե խելք, թե մալ,

Ամենքիդ մուրազն ալ

Կու տա, միամիտ եղեք:

Ձեզ շնորհավոր Նոր տարի,

Ապրիք շատ ու շատ տարի:

***

Շնորհավոր Նոր տարի,

Ծեր տունը շեն իլի,

Պարով նոր հաքնեք,

Միշտ ուրախ իլեք:

Հացը բոլ իլի,

Աչկը կուշտ իլի,

Ծեզ էլ փայ իլի,

Մեզ էլ փայ իլի:

Նոր տարին ուրախ,

Ուտենք գոզինաղ,

Չամիչ, թաթարու,

Ունենք ստանալու:

Եմիշ ու գինի

Միշտ էլ բոլ իլի,

Միշտ ուրախ ապրենք,

Մե լավ քեփ քաշենք:

Տունը շեն իլի, բարաքաթ իլի

Միշտ ջոմարդ իլեք

Մեզ էլ միշտ հիշեք:

***

Սարերի կարմիր լալեն եմ,

Բարով եկար, հազար բարի,

Իմ նոր մինուճար բալեն եմ,

Խերով եկար, թազա տարի:

Թասը լցնեմ կարմիր գինով,

Բարով եկար, հազար բարի,

Փլավ բերեմ ոսկե սինով,

Խերով եկար, թազա տարի:

Ամբարս լցնեմ բերք ու բարի,

Բարով եկար, հազար բարի,

Ալյուր, ցորեն, հաճար, գարի,

Խերով եկար, թազա տարի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *