Առաջին ուսումնական տարվա ամփոփում

Բարի օր, իմ անունը Մարի է։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 3.3 դասարանում։ Իմ ուսուցչուհու անունը Մարի Միքաելյան է, և ես նրան շա՜տ եմ սիրում։
Այսօր ես ձեզ կպատմեմ իմ բլոգի մասին։ Բլոգում աշխատում են անգլերեն, ռուսերեն և մայրենի լեզուներով։ Երբ մենք աշխատում ենք բլոգում, և սեխմում ենք << Publish, հետո Դիտել գրառումը >> մեր մուտքագվրածը պահպանվում է և էլ երբեք չի ջնջվում։ Այնտեղ տեղադրված մեր առաջադրանքներով մենք կարողանում ենք կիսվել մեր ընկերների հետ։

Մեր՝ 3.3 դասարանը շա՜տ է սիրում ճամփոորդել։ Մենք այս տարի ճամփորդել ենք դեպի Ապարանի ջրամբար, Պլանետարիում, բուսաբանական այգի, նաև մասնակցել ենք մի քանի ներկայացումների։ Մենք ճամփորդությունների ժամանակ ճանապարհին երգում ենք, իրար օգմում ենք, և ամպայման մաքրում ենք մեր շուրջը։

Ես ակտիվորեն մասնակցում եմ բոլոր նախագծերին։ Ես հավանեցի երկու նախագիծ՝ << Ես կարողանում եմ >>, << Ամանորյա նախագիծը >>։

Առաջին նախագծում ես կարողացա ցույց տալ իմ կարողությունները՝ երգել, պարել, նվագել, արա՜գ կարդալ և լավ մասնակցել նկարչությանը։ Երկրորդ նախագծին ես հորինեցի հրաշք և կախարդական ամանորյա հեքիաթներ։ Երբ մենք ամբողջ դասարանով հորինեցինք ամանորյա հեքիաթներ Ձմեռ պապիկը մեր հեքիաթները տպեց փոքրիկ գրքում, նաև այնտեղ Ձմեռ պապիկը տպել էր մեր նկարները։

Այս կիսամյակում ես սովորեցի ճիշտ բլոգավարում։ Սովորել եմ ներբեռնել նկարներ և տեսանյութեր։ Բլոգում մենք սովորում ենք գրել միայն հայրեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Ես շնորհակալ եմ իմ ուսուցչուհուն՝ ընկեր Մարիին, ինձ տված գիտելիքների համար։
Սիրով՝ Մարի Մանուկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *